Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ 
է արել դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպության խորհուրդը միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից 1994թ. Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի ռեժիմի խախտումները: «Արմենպրես»-ը հայտարարությունը ներկայացնում է ամբողջությամբ:

«2019թ. մայիսի 12-ին լրացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի կնքման 25-ամյակը, որը պատմական հիմք հանդիսացավ խաղաղ բանակցությունների համար: Կրակի և ռազմական գործողությունների դադարեցման այդ համաձայնագրի կարևորությունն ընգծելով Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նշել է, որ 1994թ. մայիսի 12-ին անհապաղ եռակողմ համաձայնությունը, ըստ էության, հանդիսանում է հակամարտության կարգավորման գործում միակ իրական հաջողությունը:

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը հպարտ է, որ կրակի դադարեցման ռեժիմը շարունակում է պահպանվել դիվանագիտական միջոցներով, որը ենթադրում է ԱՄՆ մասնակցությունը խաղաղ բանակցություններին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Վերջերս Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումները սպառնում են սահմանափակել վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև ձևավորված ազատ շփումները, ինչպես նաև ամբողջությամբ կանգնեցնել խաղաղ կարգավորման գործընթացի վերագործարկման դրական ազդակները:

2019թ. մայիսի 4-ին Արցախի Զինված ուժերի 21-ամյա զինծառայող Ագանիկ Զորողլյանը լուրջ վիրավորում է ստացել Ադրբեջանի Զինված ուժերի կողմից կրակի դադարեցման ռեժիմի հերթական խախտման հետևանքով, շփման գծում դիպուկահարի կրակոցից: Զորողլյանին օդային ճանապարհով անհապաղ տեղափոխել են Երևանում գտնվող զինվորական հոսպիտալ, որտեղ նրա վիճակը մնում է կրիտիկական:

Ադրբեջանի բռնության ակտը միջազգային հանրության կողմից համարժեք պատասխան է պահանջում: «Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին կոչ են անում վճռականորեն և ժամանակին դատապարտել Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումը:

Նախկինում առանց իրական հետևանքների թույլ հավասարակշռումները միայն թույլտվություն են հանդիսացել հետագա բռնությունների համար:

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությունից պահանջում է հետևել կրակի դադարեցման պատմական համաձայնագրի համոզմունքներին: Մենք Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները և իր վրա վերցնել հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորությունը»,- ասված է հայտարարությունում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]