1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ճապոնիայում սկսել են արհեստական ինտելեկտն օգտագործել խանութներում գողությունների դեմ պայքարելու համար

Ճապոնիայում սկսել են արհեստական ինտելեկտն օգտագործել խանութներում գողությունների դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Earth Eyes ընկերությունը NTT East կորպորացիայի հետ համատեղ մշակել Է արհեստական ինտելեկտի օգտագործմամբ տեսահսկման համակարգ, որը սուպերմարկետներին թույլ կտա պայքարել գողությունների դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Asahi թերթը: Համակարգի ծրագրային ապահովման մեջ տեղակայված Է տեղեկատվություն առեւտրական շենքերում անվտանգության կազմակերպման տարբեր ձեռնարկներից: Մասնավորապես, դրանք բովանդակում են հանձնարարականներ, թե ինչպես ճանաչել գողին նրա գործողություններով: Բացի դրանից, մշակման ժամանակ օգտագործվել են մանր գողությունների տեսագրություններ:

Սարքավորանքը վերլուծում Է խանութ յուրաքանչյուր մտնողի պահվածքը եւ այն համեմատում պոտենցիալ չարագործներին պատկանող առկա պարամետրերի հետ: Կասկածելի անձանց հայտնաբերման դեպքում համակարգն այդ մասին կնախազգուշացնի գանձապահին:

Այս պահին ամբողջ Ճապոնիայում արհեստական ինտելեկտով տեսահսկման շուրջ 2 հազար նման համակարգեր են տեղակայված առեւտրական կետերի ներսում:

Վիճակագրության տվյալների համաձայն՝ Ճապոնիայում տարեկան տեղի Է ունենում խանութների շուրջ 100 հազար գողություն: Դրանցից վնասը կազմում Է մոտավորապես 4,5 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]