Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճանապարհաշինական ընկերության ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 80 միլիոն դրամի վնաս. ոստիկանություն

Ճանապարհաշինական ընկերության ապօրինի գործողությունների հետևանքով 
պետությանը պատճառվել է շուրջ 80 միլիոն դրամի վնաս. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի ապրիլին ճանապարհային շինարարությամբ զբաղվող ընկերությունը Կապանի Սյունիք բնակավայրին հարակից Ողջի գետի ափից, ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ, արդյունահանել է ավազակոպճային խառնուրդ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, պարզվել է նաև, որ 2009-ից 2019 թվականների ընթացքում ընկերության հարակից տարածքում ապօրինաբար օգտագործվել են ջրային պաշարներ։

Արդյունքում՝ իրավասու պաշտոնատար անձանց՝ պարտականությունները անբարեխիղճ և թերի կատարելու հետևանքով, նախնական հաշվարկով, պետությանը պատճառվել է շուրջ 80 միլիոն դրամի վնաս։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ նախաքննության։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]