Միջազգային

Էկվադորն ԱՄՆ-ին հանձնեց Ասանժի իրերն ու փաստաթղթերը Լոնդոնի դեսպանատնից

1 րոպեի ընթերցում

Էկվադորն ԱՄՆ-ին հանձնեց Ասանժի իրերն ու փաստաթղթերը Լոնդոնի դեսպանատնից

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկվադորի իշխանություններն ԱՄՆ-ի ներկայացուցիչներին են հանձնել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի անձնական իրերն ու փաստաթղթերը, որոնք մնացել Էին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն այն բանից հետո, երբ ապրիլին ավստրալացին Մեծ Բրիտանիայի ոստիկանության կողմից ձերբակալվեց դիվանագիտական ներկայացուցչության տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մայիսի 20-ի առավոտյան Twitter-ում WikiLeaks-ի Էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Էկվադորն Ասանժի բոլոր իրավաբանական փաստաթղթերը եւ նրա ձեռագրերը հանձնել Է ԱՄՆ-ի դատախազությանը»,- ասված Է հաղորդագրության մեջ: WikiLeaks-ում ընդգծում են, որ ո՛չ իրեն Ասանժին, ո՛չ նրա փաստաբաններին, ո՛չ Էլ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին չի թույլատրվել հետեւել «նրա ունեցվածքի առգրավման ապօրինի ընթացակարգին»:

Կազմակերպությունը հայտնում Է, որ ԱՄՆ-ի իշխանությունների տրամադրության տակ են հայտնվել երկու ձեռագրեր, որոնց վրա աշխատում Էր Ասանժը, բոլոր իրավաբանական փաստաթղթերը, որոնք նրա համար պատրաստել Էին փաստաբանները, ավստրալացու բժշկական փաստաթղթերը, ինչպես նաեւ նրան պատկանող համակարգչային սարքավորանքը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում