Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Greenpeace-ի ակտիվիստները շրջափակել են BP-ի կենտրոնայականը Լոնդոնում

Greenpeace-ի ակտիվիստները շրջափակել են BP-ի կենտրոնայականը Լոնդոնում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Greenpeace միջազգային բնապահպանական կազմակերպության ակտիվիստները մայիսի 20-ին շրջափակել են BP նավթի-գազի կորպորացիայի կենտրոնայականը Լոնդոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ակտիվիստները արգելափակում են Լոնդոնում BP-ի կենտրոնայականի մուտքերը: Նրանք ճամբար են ստեղծել հատուկ մշակված կոնտեյներների ներսում: BP-ն չի կարող տեսք ընդունել, թե կարող Է շարունակել սովորականի նման բիզնես վարել կլիմայական ճգնաժամի այն իրավիճակում, որում մենք գտնվում ենք»,-ասված Է Greenpeace-ի լոնդոնյան ստորաբաժանման՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: Սա Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում նմանօրինակ առաջին ակցիան չԷ վերջին ժամանակներս: Ապրիլին Extinction Rebellion բնապահպանական կազմակերպության ակտիվիստները երկու շաբաթվա ընթացքում երթեւեկությունն արգելափակում Էին քաղաքի տրանսպորտային մայրուղիներում, խանգարում մետրոյի աշխատանքին եւ փակում Լոնդոնի ֆոնդային սակարանի մուտքը, երկրի իշխանություններից պահանջելով ակտիվ գործողություններ՝ ուղղված մոլորակի կլիմայի փոփոխման դեմ պայքարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]