1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում ժամանակին պայքարել լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ

Գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում ժամանակին պայքարել լոլիկի 
հարավամերիկյան ցեցի դեմ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի վտանգն այս տարի ևս պահպանվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ջերմատան պայմաններում այսօր որևէ խնդիր չկա, որովհետև բազմաթիվ մեթոդներ կան, որոնցով հնարավոր է կանխել հիվանդությունը, իսկ բաց դաշտի պայմաններում վտանգը պահպանվում է:

«Նոր ծրագիրն արդեն մշակվել է այս օրերին ֆերոմոնային թակարդներն արդեն տեղադրվում են Արմավիրի, Արարատի մարզերում: Մենք կտրամադրենք թակարդները նաև այլ  մարզերին: Կշարունակենք վաղ ժամկետում դիտարկումները, բացի այդ մենք նաև պայքարի համալիր միջոցառումներ իրականացնելու համար Ագրարային համալսարանի միջոցով պիլոտային ծրագիր ենք իրականացնում Ոսկետափ և Ակնալիճ համայնքներում, որտեղ լոլիկի բավականաչափ մեծ տարածքներ կան՝ »,-նշեց նա:

Պետրոսյանը հերքեց այն կարծիքները, թե մեկ գործողությամբ  հնարավոր է պայքարել այդ վնասատուի դեմ՝  նշելով, որ դա համալիր միջոցառումներ է պահանջում:

«Մենք հորդորում ենք չուշացնել պայքարի միջոցառումները,  այլապես ամեն ինչ անիմաստ կլինի»,-հավելեց նախարարի տեղակալը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]