Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի 
նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ պաշտոնն ստանձ­նելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ավանդական բարեկամության վրա խարսխված հայ-ուկրաինական կապերը շարունակաբար զարգացել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր: Միաժամանակ պետք է նշեմ, որ երկուստեք հարաբերություններում առկա զգալի ներուժն իրացված չէ:

Հայաստանը պատրաստակամ է խորացնել և ընդլայնել հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ համագործակցությունը կարող ենք բարձրացնել որակական նոր մակարդակի՝ ի շահ մեր ժողովուրդների ու երկրների:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստան այցելելու հրավերս: Մաղթում եմ նորանոր հաջողություններ Ձեր երազանքի Ուկրաինան կերտելու գործում, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ