Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի ընկերությունները հեռանում են ՉԺՀ-ից չինական ապրանքների մաքսերի բարձրացումից հետո. Թրամփ

ԱՄՆ-ի ընկերությունները հեռանում են ՉԺՀ-ից չինական ապրանքների մաքսերի բարձրացումից հետո. Թրամփ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ընկերություններն իրենց ձեռնարկությունները Չինաստանից տեղափոխում են Վիետնամ եւ Հարավարեւելյան Ասիայի այլ երկրներ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները բարձրացրեց չինական ապրանքների մաքսերի չափը: Մայիսի 19-ին այդ մասին հայտարարել Է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ընկերությունները զանգվածաբար հեռանում են Չինաստանից սակագների բարձրացման պատճառով»,- նշել Է Թրամփը: Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ը եւ Չինաստանն (առեւտրական ) գործարքի լավ տարբերակ ունեին, բայց հետո նրանք (Չինաստանը) որոշեցին փոխել այն»: «Ես ասացի, որ այդ դեպքում մենք սակագներ կսահմանենք չինական ապրանքների համար»,- հավելել Է նախագահը: Նա կարծում Է, որ Պեկինը վերջին հաշվով կհամաձայնվի առեւտրական համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, քանի որ մաքսերի չափի բարձրացումն զգալի վնաս Է հասցնում ՉԺՀ-ի տնտեսությանը: «Սակագները կործանում են Չինաստանը»,- ընդգծել Է նա: Ըստ որում, ինչպես նշել Է Սպիտակ տան ղեկավարը, «նոր գործարքը չի կարող համարժեք լինել» եւ պետք Է կնքվի ամերիկյան պայմաններով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]