Գերմանիայում ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել Պոնտոսի հույների ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյին
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մայիսի 17-ին Բեռլինում ելույթով է հանդես եկել Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյին։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր խոսքում, դեսպանը, մասնավորապես, անդրադարձել է մի քանի հազար տարիների պատմություն ունեցող հայ և հույն եղբայրական ժողովուրդների ընդհանրություններին` ցավոք նաև ողբերգական էջերին, որոնցից է Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած հայերի, հույների, ասորիների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ կազմակերպված ցեղասպանությունը։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը, որպես ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ոլորտում առաջամարտիկ, կարևորում է այդ գործում միջազգային հանրության համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։
Միջոցառմանը ելույթ եվ ունեցել նաև ԳԴՀ-ում Հունաստանի դեսպան Թեոդորոս Դասկարոլիսը (Theodoros Daskarolis), հայտնի ցեղասպանագետներ պրոֆ. Թեսա Հոֆման Սավիդիսը (Tessa Hofmann Savvidis), պրոֆ. Թաներ Աքչամը (Taner Akcam) և այլք։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում