Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանում չի կարող լինել ժողովրդի վստահությունը չվայելող դատական համակարգ. Փաշինյանը ներկայացրեց իր կոչի խորհուրդն ու նպատակը

Հայաստանում չի կարող լինել ժողովրդի վստահությունը չվայելող դատական 
համակարգ. Փաշինյանը ներկայացրեց իր կոչի խորհուրդն ու նպատակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց մայիսի 20-ի վաղ առավոտից Հայաստանի բոլոր դատարանների մուտքերն արգելափակելու իր կոչի խորհուրդն ու նպատակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ուղերձում ՀՀ վարչապետը մանրամասնեց, որ այդ ակցիայի առանցքային սիմվոլն այն է, որ Հայաստանում չի կարող լինել դատական համակարգ, որը չունի ժողովրդի վստահությունը:

«Հակառակ դեպքում նույնիսկ ամենահիմնավորված որոշումը ժողովուրդն ընկալելու է որպես վիրավորանք, որովհետև դատավճիռները կայացվում են հանուն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից: Եվ այդ վճիռները կարող են կայացնել միայն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ ժողովրդի անունից խոսելու ինստիտուցիոնալ իրավունք»,- ասաց ՀՀ վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների կոչ է արել մայիսի 20-ին, առավոտյան ժամը 08:30-ից արգելափակել Հանրապետության դատարանների մուտքերն ու ելքերը: «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր Փաշինյանը: Ավելի վաղ Փաշինյանը գրել էր, որ մայիսի 20-ին հանդես կգա կարեւոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]