Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը կմասնակցի 2020թ. Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին

Արայիկ Հարությունյանը կմասնակցի 2020թ. Արցախում  կայանալիք նախագահական 
ընտրություններին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի մարզադաշտում մայիսի 18-ին կայացել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը շրջանի հարավային թևում ապրող կուսակցական ակտիվի և համակիրների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ծրագրային ելույթով՝ ներկայացնելով «Ազատ հայրենիք» կուսակցության նոր օրակարգը, առաջիկա ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև հստակ դիրքորոշում արտահայտել սպասվող համապետական ընտրություններին կառույցի մասնակցության և ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ ունեցած տեսլականի վերաբերյալ:

Հանդիպմանը «Ազատ հայրենիք» կուսակցության Քաշաթաղի շրջանի պատասխանատու Արտուշ Մխիթարյանն իր ելույթում ասել է, որ Բերձորի տարածքային գրասենյակում կայացած կուսակցության կոնֆերանսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև կուսակցության առաջիկա համագումարում կառույցի նոր նախագահի, և ըստ այդմ 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուի առաջադրման հարցը: Կոնֆերանսի անդամները միաձայն որոշել են թեկնածու առաջադրել «Ազատ հայրենիք» կուսակցության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին:

Վերջինս իր շնորհակալությունն է հայտնել իրեն վստահելու համար և իր համաձայնությունը տվել առաջադրման առաջարկին: Նա ասել է, որ հանդիպման օրը իր կողմից պատահական չի ընտրվել, քանի որ 1992 թվականի մայիսի 18-ին իրականացել է իր նվիրական երազանքը՝ Մայր Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը:

«Իմ հանդիպումների շարքը սկսել եմ Իշխանաձորից, որովհետև այս համայնքը վերջին տարիներին եղել է ամենազարգացող գյուղերից մեկը: Այստեղ եմ ես պատասխան տալիս մադրիդյան սկզբունքներին, կազանյան համաձայնագրին և բանակցային գործընթացին առնչվող մնացած հարցերին: Մենք Սահմանադրությամբ ամրագրված հայրենիք ունենք, և պարտավոր ենք քայլ առ քայլ հասնել մեր վերջնական նպատակին: Ես այստեղ երդում եմ տալիս, որովհետև այստեղ են իմ մարտական և կուսակից ընկերները, համախոհները, հայրենակիցները, իմ ընտանիքը, որովհետև գիտակցում եմ ինչ պատասխանատվություն պետք է ստանձնեմ ձեր վստահության քվեն ստանալուց հետո: Տասը տարի լինելով ԱՀ վարչապետ և գրեթե մեկ տարի պետնախարար՝ գիտակցում եմ Արցախում դեռևս չլուծված խնդիրների ծավալը և դրանց լուծման եղանակները»,-ավելացրել է Արայիկ Հարությունյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]