Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նիստը կանցկացվի Երեւանում

ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նիստը կանցկացվի Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը տեղի կունենա 2019 թվականի աշնանը Երեւանում: Այս առաջարկը մայիսի 20-ին պաշտպանել Է Խորհրդաժողովի խորհուրդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցանկանում եմ առաջարկել «…» Խորհրդի հերթական նիստը եւ ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը անցկացնել այս տարվա աշնանը Հայաստանում: Եթե չլինեն առարկություններ, ապա կընդունենք այդ որոշումը»,-ասել Է Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Բիշքեկում ելույթ ունենալով Խորհրդի նիստում: Առաջարկությունը միաձայն աջակցություն Է ստացել: Նիստի ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ՝ մի շարք համաձայնեցումներից հետո, խոսքը, ենթադրաբար, վերաբերում Է հոկտեմբեր-նոյեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]