Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արագածոտնի մարզում քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Արագածոտնի մարզում քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակման դեպքի 
առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արագածոտնի մարզում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկ անձ ձերբակալվել է: 

2019 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 00:15-ին, Ալավերդի քաղաքի բնակիչը ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. մայիսի 19-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան քաղաքի 3-րդ մաս թաղամասից Արագածոտնի մարզ է տեղափոխել անծանոթ անձի, ով դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է «Քսյաումի» մոդելի բջջային հեռախոս, ձեռքի ժամացույց, գումար և դիմել է փախուստի` պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:  Ալավերդի քաղաքի բնակիչը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով ձեռնարկված մի շարք քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ՝ ծնված 1991 թվականին: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված բջջային հեռախոսը, ձեռքի ժամացույցը և գումարը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]