Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադամյանը վերջին հանդիպումն է անցկացրել «Յան Ռեգենսբուրգ»-ի կազմում

Ադամյանը վերջին հանդիպումն է անցկացրել «Յան Ռեգենսբուրգ»-ի կազմում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը վերջին հանդիպումն է անցկացրել երկրորդ Բունդեսլիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադամյանի դեռևս ներկայիս ակումբը՝ «Յան Ռեգենսբուրգ»-ը, վերջին տուրում մրցում էր «Սանդհաուսեն»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և արժանացավ դեղին քարտի:

«Յան Ռեգենսբուրգ»-ը 2018/19 մրցաշրջանում երկրորդ Բունդեսլիգայում գրավեց 8-րդ տեղը:

Սարգիս Ադամյանը հաջորդ մրցաշրջանում արդեն հանդես կգա առաջին Բունդեսլիգայում՝ «Հոֆենհայ»-ի կազմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]