Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԲՀԿ-ն կոչ է անում փոխըմբռնման մթնոլորտում լուծել դատաիրավական համակարգում առկա խորքային խնդիրները

ԲՀԿ-ն կոչ է անում փոխըմբռնման մթնոլորտում լուծել դատաիրավական համակարգում 
առկա խորքային խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտում լուծել երկրի դատաիրավական համակարգում առկա խորքային խնդիրները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունում:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ լինելով մեր երկրում օրինականության և սահմանադրական կարգի պահպանմանը, պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ մնալ հակասահմանադրական քայլերից և գործողություններից, որոնք ուղղակիորեն հարվածելու են մեր պետականությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը՝ վտանգելով տնտեսության զարգացմանը, մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը և նախապես հայտարարված բարեփոխումների կենսագործմանը:

Հորդորում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսօր ժամը 12:00-ին կայանալիք ուղիղ եթերի ընթացքում, չեղարկել նախկինում արված իր կոչը և չխոչընդոտել դատարանների բնականոն գործունեությունը, չվտանգել երկրի միջազգային հեղինակությունը, չպառակտել հասարակությունը և միասին փորձել հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտում լուծել դատաիրավական համակարգում առկա իրապես խորքային խնդիրները»,- նշված է հայտարարությունում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների կոչ է արել մայիսի 20-ին, առավոտյան ժամը 08:30-ից արգելափակել Հանրապետության դատարանների մուտքերն ու ելքերը: «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը: Ավելի վաղ Փաշինյանը գրել էր, որ մայիսի 20-ին հանդես կգա կարեւոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]