Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն այցելեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի մուտքն արգելափակած քաղաքացիներին

Նիկոլ Փաշինյանն այցելեց  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 
մուտքն արգելափակած քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց  Կենտրոն և Նորք-Մարաշ  վարչական շրջանների դատարանի մուտքն արգելափակած քաղաքացիներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ասելիքը կասի ժամը 12:00-ին նախատեսված ելույթում:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հայրենակիցներին, ովքեր կոչին արձագանքեցին և ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող բոլոր տեղերը գնալ: Ուզում եմ հույս հայտնել, որ չեք թրջվել կամ թրջվելու դեպքում չեք հիվանդանա: Եկել եմ ասեմ, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների կոչ է արել մայիսի 20-ին, առավոտյան ժամը 08:30-ից  արգելափակել Հանրապետության դատարանների մուտքերն ու ելքերը: «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ Փաշինյանը գրել էր, որ մայիսի 20-ին հանդես կգա կարեւոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]