Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանի նկատմամբ պլանները սահմանափակվում են «տնտեսական ներխուժմամբ». Թրամփ

Իրանի նկատմամբ պլանները սահմանափակվում են «տնտեսական ներխուժմամբ». Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ թույլ չտա միջուկային զենքի հայտնվելը Իրանում: Այդ մասին նա ասել Է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել Է մայիսի 19-ի երեկոյան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը;

«Ես Իրանին թույլ չեմ տա միջուկային զենքի տիրանալ»,- ասել Է նա: «Ես պատերազմել չեմ ցանկանում, բայց լինում են իրավիճակներ, ինչպես Իրանում, չի կարելի թույլ տալ նրանց միջուկային զենք ունենալ, պարզապես չի կարելի թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ընդգծել Է ԱՄՆ-ի ղեկավարը: Թրամփը նշել Է, որ Իրանի նկատմամբ իր պլանները սահմանափակվում են «տնտեսական ներխուժմամբ»: «Հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի Է ունենում, ես նրանցից չեմ, ովքեր ցանկանում են պատերազմի մեջ մտնել, որովհետեւ պատերազմը հարվածում Է տնտեսությանը, պատերազմը սպանում Է մարդկանց, ինչն ամեն ինչից ավելի կարեւոր Է»: Մինչ այդ Թրամփը Իրանի իշխանություններին նախազգուշացրել Է ԱՄՆ-ի նկատմամբ սադրիչ գործողություններից ու սպառնալիքներից: «Եթե Իրանը ցանկանում Է պատերազմել, ապա դա պաշտոնապես կլինի Իրանի վերջը: Այլեւս երբեք մի սպառնացեք ԱՄՆ-ին»,- մայիսի 19-ին գրել Է Թրամփը Twitter-ում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]