1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թրամփն կարգադրագրեր Է ստորագրել Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի եւ ալյումինի մաքսերի չեղարկման մասին

Թրամփն կարգադրագրեր Է ստորագրել Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի եւ ալյումինի մաքսերի չեղարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել Է երկու կարգադրագիր Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի եւ ալյումինի մաքսերի չեղարկման մասին: Մայիսի 19-ին փաստաթղթի տեքստը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես պարզեցի, որ … Կանադայից եւ Մեքսիկայից ալյումինի ներմուծումն այլես չի սպառնա վնաս հասցնել (ԱՄՆ-ի) ազգային անվտանգությանը»,- նշված Է պետության ղեկավարի կարգադրագրում: Այդ եզրակացություններին համապատասխան՝ նա «որոշել Է Կանադան եւ Մեքսիկան» հանել այն երկրների ցուցակից, որոնց նկատմամբ ներմուծման մաքսեր են կիրառվում: Համանման փաստաթուղթ Է հրապարակվել այդ երկու երկրներից պողպատի ներմուծման մաքսերի վերացման վերաբերյալ: 2018 թվականի մարտին ԱՄՆ-ն սկսել Է պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսեր սահմանել՝ ժամկետի երկարաձգում տրամադրելով մի շարք երկրների: Անցյալ տարվա հունիսից սահմանափակիչ միջոցները գործողության մեջ Էին մտել Կանադայի, Մեքսիկայի եւ Եվրամիության նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]