Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաղաքացիները սկսել են դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործընթաց

Քաղաքացիները սկսել են դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու 
գործընթաց

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում սկսվել է դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 19-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակմամբ քաղաքացիներին այսպիսի քայլ անելու կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:

Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել էր Փաշինյանը:

Քաղաքացիներն  արդեն արգելափակել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի մուտքը, Սահմանադրական դատարանի շենքի մուտքը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի, Ավանի և Նոր Նորքի նստավայրերի շենքերի մուտքերը:

Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործընթացին մասնակցում են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, Երևանի ավագանու անդամներ: Դատարաններն արգելափակելու գործընթացին միացել է նաև Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանը:

 

 

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի, Մխիթար Խաչատրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]