Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԲԴԽ-ն ամբողջական դիրքորոշում կհայտնի վարչապետ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությունից հետո

ԲԴԽ-ն ամբողջական դիրքորոշում կհայտնի վարչապետ Փաշինյանի հրավիրած 
խորհրդակցությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 19-ին ժամը 21.30-ին հրավիրել է արտահերթ նիստ, որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԲԴԽ տարածած հաղորդագրության մեջ։

«Խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին ժամը 12.00-ին նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին: Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումը և դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը, Խորհուրդը հանգեց այն հետևությանը, որ.

1) ստեղծված իրավիճակի առնչությամբ ամբողջական դիրքորոշում արտահայտել խորհրդակցությունից հետո հրավիրվող նիստում,

2) անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը, Խորհուրդը միաժամանակ կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում»,- ասվում է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]