Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում ՌԴ ՀՌՇ զինծառայողները «Թանգարանային գիշերն» այցելել են երկրի ավելի քան 10 թանգարան

Հայաստանում ՌԴ ՀՌՇ զինծառայողները «Թանգարանային գիշերն» այցելել են երկրի 
ավելի քան 10 թանգարան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թանգարանային գիշերվա» շրջանակում ՌԴ Հարավային ռազմական շրջանի Հայաստանում տեղակայված ռազմակայանի զինծառայողներն այցելել են երկրի ավելի քան 10 թանգարան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, մշակութային-ժամանցային  միջոցասռման անցկացման համար զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին ընձեռվել է ճեպընթաց էլեկտրագնացքով Գյումրու ռազմական կայազորից Երևանի ռազմական կայազոր անվճար մեկնելու, մետրոպոլիտենով և վերգետնյա տրանսպորտով երթևեկելու հնարավորություն։

Գյումրու ռազմական կայազորի «Մեծ ամրոց» ռազմական ավանի տարածքում, զորամասի պատմության թանգարանում  Հայաստանից հրավիրված հյուրերի համար կազմակերպվել են ավելի քան 300 ցուցանմուշների, տեսանյութերի, լուսանկարների, ճակատի նկարիչների նկարների, փորագրանկարների, պաստառների և թանգարանի ֆոնդերում պահվող՝ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակների զինվորական համազգեստի ցուցահանդեսներ։

Մայիսի 18-19-ը ավելի քան 2 հազար զինծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ այցելել են Գյումրու ու Երևանի ռազմա-պատմական, ազգային, երկրագիտական թանգարաններ և տաճարներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]