1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանի Կիևյան կամրջի վրա ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ վնասվածք է ստացել

Երևանի Կիևյան կամրջի վրա ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 19-ին, ժամը 09:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Գ.Մ., ծնված 2001 թ.) և «Mitsubishi» (վարորդ՝ Ս.Հ., ծնված 1956 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Գ.Խ.-ն, հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]