Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բաց դռների օր Ախուրիկի ուղեկալում` ի նշանավորումն Կարմիր դրոշի շքանշանակիր սահմանապահ ջոկատի կազմավորման 95 ամյակի

 Բաց դռների օր Ախուրիկի ուղեկալում` ի նշանավորումն Կարմիր դրոշի շքանշանակիր 
սահմանապահ ջոկատի կազմավորման 95 ամյակի

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՄԱՅԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատն այս տարի նշում է իր կազմավորման 95-րդ ամյակը: Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսվում ու իրականացվում են մի շարք  միջոցառումներ՝  հանդիպումներ, զինվորական տեխնիկայի ցուցադրություն,  «Կանաչ սահման» շաբաթօրյակների շարք  և  այլ միջոցառումներ: Մայիսի  18-ին տարվա շրջանակներում բաց դռների օր միջոցառում տեղի ունեցավ ջոկատի Ախուրիկի ուղեկալում:

Միջոցառման մասնակիցները նախ ծանոթացան զինտեխնիկային, սահմանապահի առօրյային, ապա ականատես եղան սահմանապահ շների հնարքներին, տեղի ունեցավ նաև  մրցույթ  դպրոցականների միջև, բոլոր ցանկացողները սովորեցին զենքը  քանդել և հավաքել: Բայց օրվա ամենահետաքրքիր մասը ենթադրյալ սահմանախախտի հայտնաբերման, վնասազերծման ցուցադրական վարժանքն էր, որը կատարվեց իրականին հնարավորինս մոտ սցենարով. ահազանգից անմիջապես հետո հնչում է հրահանգը՝ հայտնաբերել, վնասազերծել և բռնել սահմանախախտին: Համակարգված ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ րոպեներ անց սահմանախախտն արդեն հայտնաբերված  և վնասազերծված էրԹեև այս ամենը իրականություն չէր, այլ ցուցադրական վարժանք, սակայն սահմանի հսկողության, սահմանախախտի հայտնաբերման ու վնասազերծման ողջ ընթացքն իրականին շատ մոտ էր: Սահմանապահ ջոկատի զինծառայողների ցուցադրական վարժություններն ապացուցեցին, որ սահմանապահ ջոկատի մարտունակությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է։ Այսպես արդեն մոտ 95 տարի սահմանապահները հսկում են հայ-թուրքական սահմանի շուրջ 132 կիլոմետրանոց հատվածը։

Սահմանի հսկողությունն ավելի լավ կիրականացվի լավ սպառազինության դեպքում, իսկ սա այն ջոկատն է, որն, ինչպես վստահեցրեց ջոկատի հրամանատարությունը, միշտ ու պարբերաբար է նոր տեխնիկա ստանում ու վերազինվում՝ զրահամեքենաներ, ամենագնացներ, ձյունագնացներ, կապի ու սահմանի պահպանման հատուկ միջոցներ:

Ջոկատում ռուս զինծառայողների հետ հայեր են ծառայում. երկրի պետական սահմանը համատեղ ուժերով պահելը հայ և ռուս սահմանապահների գործն է: 1921 թվականից ի վեր գործող ջոկատը ոչ միայն հնագույններից է ՀՀ տարածքում, այլ նաև՝ ՌԴ սահմանապահ ջոկատների ցանկում: 2015 թվականից ջոկատի հսկողության տակ է գտնվում 10 ուղեկալ և 7 անցակետ: Հենց այդ ուղեկալներից մեկն է Ախուրիկի ուղեկալն է, որը Շիրակի մարզում ամենաբարդ տարածքներից մեկն է համարվում՝  իրականացնելով հայ-թուրքական սահմանի հսկողությունը: Այս ուղեկալը կազմավորվել է 1976  թվականին: Սահմանախախտման ամենավերջին դեպքը այս տարածքում արձանագրվել է 2015  թվականին:

Սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Ալեքսեյ Դիուլինն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ բաց դռների օր միջոցառումը նպատակ ուներ հենց հարակից համայնքների բնակիչներին  հնարավորություն տալու ազատ գալ ուղեկալ ու ծանոթանալ՝ ինչպես տեխնիկային, այնպես էլ սահմանապահի կյանքին

Գյումրիում տեղակայված Կարմիր դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատը հսկում է հայ-թուրքական սահմանի 132,6 կմ երկարությամբ հատվածը։ Սա այն ջոկատն է, որը տարիներ շարունակ կարողացել է ամուր պահել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանները՝ Շիրակի մարզի տարածքում: 1920-ականներին կազմավորված Ալեքսանդրապոլի սահմանապահ 2-րդ վաշտը, որը 1924 թվականի մայիսի 20-ին վերանվանվեց «Լենինականի սահմանապահ ջոկատ», երկար ճանապարհ է անցել: Այս ջոկատը լավագույններից է ոչ միայն հրամանատարական կազմի, այլև ավանդույթների և գործող համակարգի շնորհիվ, ինչը հաջողվել է պահպանել ԽՍՀՄ փլուզումից հետո:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]