Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հունիս

Գորիսում անչափահասը դանակահարել է տղամարդուն. հարուցվել է քրեական գործ


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսում դանակահարման դեպք է տեղի ունեցել անչափահասի մասնակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է՝ մայիսի 15-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի 16-ամյա Հ․ Մ․-ն: Բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 17-ին, ժամը 09.20-ին, անչափահասն ինքնակամ ներկայացել է բաժին։ Պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գորիսի Վերիշեն բնակավայրի 1-ին փողոցում Հ․ Մ․-ն դանակով հարվածներ է հասցրել տղամարդուն և վնասվածքներ պատճառել:

Հարուցվել է քրեական գործը: Անչափահասի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ