Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեբաստիան Կուրցը հրաժարվում է աշխատել փոխկանցլերի հետ. պատճառը սկանդալային տեսագրությունն է

 Սեբաստիան Կուրցը հրաժարվում է աշխատել փոխկանցլերի հետ. պատճառը 
սկանդալային տեսագրությունն է

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հրաժարվում է աշխատել փոխկանցլեր Հայնց-Քրիսթիան Շտրախեի հետ՝ վերջինիս մասին հրապարակված սկանդալային տեսագրության պատճառով: Փոխկանցլերը պաշտոնաթող կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Vesti.ru-ն: Հրապարակված տեսագրությունում փոխկանցլերը հանդիպել է ռուս օլիգարխ Ալեն Մակարովի զարմուհու հետ, որի ընթացքում խոսվել է կուսակցությանն անօրինական փոխանցումների մասին, ինչպես նաև կառավարական գործարքների առնչությամբ փոխադարձ երաշխիքների վերաբերյալ:  Խոսակցությունը տեղի է ունեցել երկու տարի առաջ, խոսքը 250 մլն եվրո նվիրաբերության մասին:

Տեսանյութի հեղինակը հայտնի չէ, լրատվամիջոցները ենթադրում են, որ հնարավոր է դա կազմակերպվել է փոխկանցլերի օգնականներից մեկի աջակցությամբ:

Նշվում է, որ Շտրախեի տեղը կարող է զբաղեցնել Ավստրիական ազատության կուսակցություն գլխավոր քարտուղար Քրիստիան Հաֆենեկերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]