Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում կազմակերպել են ֆուտբոլային հանդիպում հայ և օտարերկրացի  դատապարտյալների միջև

 Հայաստանում կազմակերպել են ֆուտբոլային հանդիպում հայ և օտարերկրացի  
դատապարտյալների միջև

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մայիսի 17-ին դատապարտյալների միջև կայացավ ֆուտբոլային խաղ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Խաղին մասնակցում էին նաև Հայաստանում դատապարտված օտարերկրացիներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, դաշտում մթնոլորտը թեժ էր, և խաղն ընթացավ բավական անզիջում պայքարով, երկու թիմերն էլ աչքի ընկան իրենց բարձր ֆիզիկական պատրաստվածությամբ: Սակայն 5:2 հաշվով հաղթանակը վաստակեց քրեակատարողական հիմնարկի 4-րդ տեղամասի դատապարտյալների թիմը, որում ընդգրկված էին միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի դատապարտյալները:

Քրեակատարողական հիմնարկներում սպորտային միջոցառումները կրում են շարունակական բնույթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am