Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հարությունյանը և Սաֆարյանը հաղթել են Կրասնոդարի մրցաշարում

Հարությունյանը և Սաֆարյանը հաղթել են Կրասնոդարի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ըմբիշ Միհրան Հարությունյանը 3 տարի անց նորից ուժերն է չափել ըմբշամարտում, հաջող է հանդես եկել նաև Դավիթ Սաֆարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միհրան Հարությունյանը 67 կգ քաշային կարգում 10-0 հաշվով հաղթել է բելառուս Յարոսլավ Կարդաշին, իսկ Դավիթ Սաֆարյանը 70 կգ քաշային կարգում 8-4 հաշվով պարտության է մատնել  Հունգարիայից  Ռոման Աշարինին։

«Չեմպիոնների գավաթ» մրցաշարը կազմակերպել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանը: Այն անցկացվում է Կրասնոդարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]