Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Լոռի» ակումբի գլխավոր տնօրենը չի շարունակի աշխատել թիմում

«Լոռի» ակումբի գլխավոր տնօրենը չի շարունակի աշխատել թիմում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: « Ես «Լոռիի» գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու դժվարին որոշում եմ կայացրել:Շատ ուրախ եմ, որ երկու տարի առաջ կարողացա իրագործել իմ կյանքի գլխավոր նպատակը և դարձա իմ հարազատ քաղաքում՝ Վանաձորում, ֆուտբոլային ակումբի ստեղծման մասնակիցը:Մենք երկու հրաշալի տարի անցկացրեցինք: Ակումբի կյանքի այդ ժամանակահատվածում մեզ շատ բաներ հաջողվեց իրագործել: Շատ բաներ էլ դեռ առջևում են: Ցավոք, այս մրցաշրջանում մենք չկարողացանք լուծել մեր առջև դրված խնդիրը: Ես լիովին կիսում եմ տեղի ունեցածի պատասխանատվությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բարձրագույն խմբի  33-րդ տուրից հետո «Փյունիկ»-ն ունի 56 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում 52 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է, իսկ եռյակը եզրափակչում է «Բանանց»-ը (51 միավոր): 4-րդ տեղում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ն է 49 միավորով: Վանաձորի «Լոռի»-ն ունի 39 միավոր:«Շիրակ»-ի ակտիվում կա 36 միավոր, իսկ «Գանձասար-Կապան»-ն ունի 31 միավոր: 24 միավոր ունի «Արցախ»-ը և 22 միավորը` «Արարատ»-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am