Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Արոնյանն առաջին պարտիայում զիջեց Նեպոմնյաշչիին

Արոնյանն առաջին պարտիայում զիջեց Նեպոմնյաշչիին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի մոսկովյան մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրան Պրիի առաջին դասական պարտիայում մրցեց և պարտվեց ռուս Յան Նեպոմնյաշչիին: Արոնյանը և Նեպոմնյաշչիին ևս մեկ դասական պարտիան կանցկացնեն մայիսի 18-ին: Ընդհանուր հաշվարկում ոչ-ոքիի դեպքում գրոսմայստերները կմրցեն թայ-բրեյքում: Մրցաշարն անցկացվում է «նոկաուտ» ձևով՝ դասական երկու պարտիաներում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:

ՖԻԴԵ-ի մոսկովյան Գրան Պրիի առաջին փուլում Լևոն Արոնյանի հետ կմրցեն նաև Անիշ Գիրին, Շախրիյար Մամեդյարովը, Իան Նեպոմնիաշկինը, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Թեյմուր Ռաջաբովը, Ուսելի Սոն, Սերգեյ Կարյակը, Պյոտոր Սվիդլերը, Յի Վեյը, Նիկիտա Վիտիուգովը, Յան Դուդան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Դմիտրի Յակովենկոն, Դանիլ Դուբովը:

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ