Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մայիս

Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամբոյի Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Կիրակոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնության 52 կգ քաշային կարգում Կիրակոսյանը դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ մրցեց ռուս Եվգենի Երյոմինի հետ: Հայ սամբիստ հաղթեց 2:1 հաշվով և երրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Ավելի վաղ 68 կգ քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանը և մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում Պողոս Բադալյանը արժանացան բրոնզե մեդալների:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ