1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բելառուսի պետական ակադեմիական պարային համույթը ելույթ ունեցավ օպերային թատրոնում

Բելառուսի պետական ակադեմիական պարային համույթը ելույթ ունեցավ օպերային 
թատրոնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայաստանում Բելառուսի մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում մայիսի 17-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես եկավ Բելառուսի պետական ակադեմիական պարային համույթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` որպես մենակատարներ ելույթ ունեցան Ալյոնա Լանսկայան և Իսկուհի Աբալյանը:

Համերգային ծրագրի մեկնարկին հնչեցին Հայաստանի և Բելառուսի Հանրապետությունների  պետական օրհներգերը, իսկ  դահլիճում ներկաները հոտնկայս ունկնդրեցին:

«Ես համոզված եմ, որ բելառուսական արվեստի վարպետների այսօրվա գալա համերգը մեծ ուրախություն կպարգևի  ներկաներին, և առաջիկա օրերին բազմաթիվ այցելուներ կմասնակցեն բելառուս ժողովրդի ժառանգության յուրօրինակ բազմազանության և  հարստության ցուցադրությանը նվիրված  միջոցառումներին»,-նշեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևը ողջունեց բոլորին և ընդգծեց, որ ծրագրի իրականացումը նշանակալի իրադարձություն է Հայաստանի և Բելառուսի մշակութային կյանքում:

Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ բոլոր ժամանակներում մշակույթը  մտերմացրել է մարդկանց, նպաստել է աշխարհի պահպանմանն ու համերաշխությանը:

Շերեմետևը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին Բելառուսի պատմական ժառանգության հանդեպ բարիդրացիական վերաբերմունքի համար և շեշտեց, որ Բելառուսի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ` բժիշկներ, նկարիչներ, լրագրողներ, գիտնականներ իրենց երկրի  հպարտությունն են:

Համերգային երեկոյին Բելառուսի պետական ակադեմիական պարային համույթը ներկայացրեց բազմաթիվ ազգային  պարեր` մեծ բավականություն պատճառելով և’ բելառուս, և’ հայ, և’ այլ ազգերի ունկնդիրներին:

Մայիսի 16-19-ը Հայաստանում անցկացվող Բելառուսի մշակույթի օրերն իրականացվում  են Հայաստանի  և Բելառուսի մշակույթի նախարարությունների համագործակցության մասին ստորագրված  ծրագրի շրջանակում: 

«Հայաստանում Բելառուսի մշակույթի օրեր»  ծրագիրը եզրափակվելու է մայիսի 18-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության դահլիճում` «Պատերազմ. մարդ մնալ» ֆիլմի ցուցադրությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]