Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 76 դեպք

Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 
76 դեպք

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է խարդախության 18, բնակարանային գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու և ծեծի 6-ական, անձնական ունեցվածքի գողության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման 4, ապօրինի ծառահատման 3, կողոպուտի, կաշառակերության և իրացնելու նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության 2-ական, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անօրինական միգրացիայի կազմակերպման, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության, թմրամիջոցներ փոխադրելու կանոնները խախտելու ու գույքի անզգուշությամբ վնասման 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։Նախկինում կատարված

հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 4-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]