Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տավուշում նախատեսվում է ստեղծել շուրջ 3000 ոչ գյուղատնտեսական աշխատատեղ

Տավուշում նախատեսվում է ստեղծել շուրջ 3000 ոչ գյուղատնտեսական աշխատատեղ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում այս տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ավելի քան 3000 ոչ գյուղատնտեսական աշխատատեղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Ոչ գյուղատնտեսական աշխատատեղերը հիմնականում վերաբերում են գյուղվերամշակման արտադրամասերին: Շուտով մենք Նոյեմբերյանում ունենալու ենք ամենախոշոր կաթի վերամշակման արտադրամասը մեր տարածաշրջանում: Երկրորդը թեթև արդյունաբերության ուղղությունն է: Նախատեսվում է մոտավորապես եռապատկել այն արտադրական հնարավորությունները, որն այսօր կա»,-ասաց մարզպետը:

Իսկ երրորդ ուղղությունը, որտեղ կստեղծվեն աշխատատեղեր, զբոսաշրջությունն է:

Չոբանյանի խոսքով` սրանք այն ոչ գյուղատնտեսական հիմնական ուղղություններն են, որտեղ հաշվարկել են 3000 մարդու զբաղվածություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]