Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հունիս

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Արմեն Թավադյանին

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Արմեն Թավադյանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի  4-րդ մասով (որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը)։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին տեղեկացրեց Թավադյանի փաստաբան Նարեկ Ալոյանը:

«Որպես զենք այս դեպքում դիտարկվում է ջրի շիշը: Առաջիկայում քննարկվելու է կալանավորման հարցը»,- նշեց Ալոյանը և հավելեց, որ Արմեն Թավադյանն այս պահին գտնվում է ազատության մեջ:

Մայիսի 13-ին ընթանում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը: Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև տեղի ունեցած միջադեպի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 3 անձի: Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ բերման ենթարկվածների թվում է եղել նաև TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ