Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՔԿԾ պետը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած կոնֆերանսին

ՔԿԾ պետը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած 
կոնֆերանսին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության հրավերով մայիսի 14-15-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված «Դատապարտյալների պահման ռեժիմի կառավարում» բազմակողմ հանդիպմանը:

Հանդիպման գլխավոր նպատակը Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների ներկայացուցիչների համախմբումն էր «Դատապարտյալների պահման ռեժիմի կառավարմանը» վերաբերող հարցերով առաջավոր փորձի և լավագույն պրակտիկայի փոխանակման, քննարկումների միջոցով քրեակատարողական համակարգում նոր մոտեցումների ներկայացման և դրանք Եվրոպայի Խորհրդի, ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափորոշիչներին համապատասխանեցնելու հեռանկարներով, որոնք կապահովեն դատապարտյալների կառավարման արդյունավետության բարձրացումը, և նվազագույնի կհասցվեն ազատազրկված անձանց բացասական վարքագծի դրսևորումներն ու կրկնահանցագործությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական համակարգի այնպիսի խնդրահարույց հարցեր, ինչպիսիք են ազատազրկված անձանց միջև երբեմն տեղի ունեցող ֆիզիկական բռնությունը, որը հաճախ դրսևորվում է հատկապես խոցելի դատապարտյալների նկատմամբ։ Քննարկվել է սպառնալիքի և ֆիզիկական բռնության կանխարգելումը, ինչպես նաև կալանքի տակ պահման պայմանները, կանոնները և անչափահաս դատապարտյալների իրավունքների պահպանումն ու նրանց անձի անվտանգությունը ապահովելը թեմայով:

Բացի այդ, քննարկվել են նաև ցմահ ազատազրկման և այլ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց միայն պատժի հիմքով անջատ պահելու անթույլատրելիության, կանանց իրավունքների, օտարերկրյա դատապարտյալների պահման պայմանների առանձնահատկության, մեկուսի բանտարկության, առանձնակի վտանգ ներկայացնող դատապարտյալների նկատմամբ իրավիճակին և տարբերակված մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ հիմնախնդիրները:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև մասնակից պետությունների ներկայացուցիչների կողմից վերոնշյալ հիմնախնդիրների ուղղությամբ իրականացված բարեփոխումների վերաբերյալ զեկույցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]