1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չինաստանի ձեռքբերումները ներկայացվեցին Երևանում բացված լուսանկարչական ցուցահանդեսում

Չինաստանի ձեռքբերումները ներկայացվեցին Երևանում բացված լուսանկարչական 
ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Չինաստանի դեսպանատան նախաձեռնությամբ Հայաստանի ազգային գրադարանում բացվեց «Չինաստանի բարեփոխումներին և բաց քաղաքականության 40-ամյակին՝ պատմական տարեթվեր և ձեռքբերումներ» թեմայով լուսանկարչական ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցելուներին ներկայացվեց ՉԺՀ-ի պատմական տարեթվերին և ձեռքբերումներին վերաբերող լուսանկարներ:

Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառումը ծրագրվել է դեռ տարեսկզբից և իր պաշտոնավարման ժամանակ առաջին համագործակցության փորձն է Չինաստանի դեսպանատան հետ:

«Մեր կառույցն ու Հայաստանում ՉԺՀ դեսպանությունն արդեն մի քանի տարի է ինչ համագործակցում են, և այդ ավանդույթը, կարծում եմ, որ դեռ շարունակվելու է: Այսօր ցուցադրված լուսանկարներում ներկայացվում է Չինաստանի քաղաքակրթությունը, քաղաքականությունն ու տեղի բարեփոխումները»,- ասաց Սարիբեկյանը:

Հայաստանում ՉԺՀ-ի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ճոու Հոնյոուն բացման խոսքից առաջ ներկաներին ողջունեց հայերենով:

«40 տարի առաջ՝ 1978 թվականի դեկտեմբերի 18-ին, Պեկինում բացվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 3-րդ պլենում է 11-րդ  գումարումը: Այդ ժամանակ էլ սկիզբ դրվեց այն քաղաքականությանը, որը դարձրեց Չինաստանն աշխարհում երկրորդ խոշոր տնտեսությունն ունեցող երկիր»,- նշեց Հոնյոուն:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Հայաստանում ՉԺՀ դեսպանի գործերով ժամանակավոր հավատարմատար Ճոու Հոնյոուն կարևորեց դեռևս «Մետաքսի ճանապարհի» դարաշրջանից եկող հայ-չինական բարեկամական հարաբերությունների ամրապնդումը և վստահություն հայտնեց, որ Չինաստանի բարեփոխումների և բաց քաղաքականությանը ուղղված հետագա քայլերը նոր հնարավորություններ կբացեն հայ-չինական համագործակցության ընդլայնման համար:

Բացման արարողությունից հետո ցուցահանդեսի այցելուները շրջեցին Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի ցուցասրահներում, ծանոթացան ներկայացված ավելի քան հարյուր լուսանկարին: «Պատմական տարեթվեր», «Համագործակցություն հանուն համատեղ հաջողության», «Զարգացման բնագավառի ձեռքբերումներ» խորագրերով ցուցադրությունը բաց կլինի մեկ ամիս: Լուսանկարներն ուղեկցվում են երկլեզու մանրամասն նկարագրություններով, որոնք ուշագրավ տեղեկություններ են տալիս Չինաստանի արտադրության, մշակույթի, պատմության և այլ բնագավառների մասին: Բացման արարողությանը ներկա էին նաև Հայաստանում ՉԺՀ-ի դեսպանատան աշխատակիցներ, հյուրեր ՀՀ-ում տարբեր դեսպանատներից, Կոնֆուցիուսի կենտրոնի աշխատակիցներն, ինչպես նաև ուսանողներ, ովքեր հետաքրքրված են չինական մշակույթով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]