Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դպրոցների հայտագրման առցանց համակարգի միջոցով արդեն հերթագրվել է 10 367 երեխա

Դպրոցների հայտագրման առցանց համակարգի միջոցով արդեն հերթագրվել է 10 367 
երեխա

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական հանրակրթական դպրոցների հայտագրման առցանց համակարգի միջոցով մայիսի 17-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ, հերթագրվել է առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող 10 367 երեխա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ծնողները դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի:

Այն ծնողները, ովքեր առցանց հերթագրման ժամանակ ինչ-որ պատճառով չեղարկել են հայտագրումը և ընտրել նոր դպրոց, փաստաթղթերը պետք է ներկայացնեն 10 աշխատանքային օրվա ընթացքում: Ծնողները նշված ժամկետներում փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն է դիմումը` ուղղված տնօրենին, բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանքը, ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը, 2 լուսանկար՝ 3x4 չափսի և վկայագիր «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար, առկայության դեպքում: Անհրաժեշտ է դպրոց ներկայացնել նաև երեխայի Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը:

Դպրոցների հայտագրման առցանց համակարգը նաև հնարավորություն է տալիս ստուգել, թե երեխան որ դպրոցում է հերթագրված: Ստուգումը կարելի է կատարել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2HokL5g:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]