Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Արցախի խորհրդարանի նախագահը Երևանում հանդիպել է Օրբելի կենտրոնի փորձագետներին


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այցելել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրբելի վերլուծական-հետազոտական կենտրոն և հանդիպել աշխատակիցների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, իր ներածական խոսքում կառույցի ղեկավար Հովհաննես Մոսվիսյանը ընդգծել է նման հանդիպումների անհրաժեշտությունը պետական հաստատությունների և փորձագիտական համայնքի շարունակական համագործակցության տեսանկյունից:

Ողջունելով ներկաներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է փորձագետների հետ մշտական շփումները տեղեկատվության փոխանակման, արդիական հարցերի քննարկման և տարբեր բնագավառներում առկա իրողությունների մասին խորքային ընկալումներ ձևավորելու համար:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի միջազգային իրավասուբյեկտայնությանը, արտաքին աշխարհի հետ ապակենտրոն համագործակությանը, Արցախ-Հայաստան իրավապայմանագրային հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին, Արցախում փորձագիտական հանրության զարգացմանը և մի շարք այլ հարցերի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ