Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայտարարվել են աշխարհի հյուրանոցների լավագույն համարները

Հայտարարվել են աշխարհի հյուրանոցների լավագույն համարները

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողներն ընտրել են 2019 թվականին հյուրանոցների լավագույն համարներն ամբողջ աշխարհում: Ամբողջական ցուցակը հրապարակել Է Forbes հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Առաջին տեղում հայտնվել Է 45 Park Lane հյուրանոցի համարը, որը գտնվում Է Մեյֆեր լոնդոնյան թաղամասում: Լյուքս կարգի համարների պատուհանները, որոնք պատրաստված են ար-դեկո ոճով, բացվում են Հայդ-պարկի վրա: Ցուցակի երկրորդ տեղում The Alpina Gstaad շվեյցարական հյուրանոցն Է, որը 2012 թվականին բացվել Է Գշտադ ալպիական գյուղից ոչ հեռու:

Հյուրանոցի ընդարձակ սենյակները, որոնցից տեսարան Է բացվում ալպիական լանջերի վրա, հարդարված են բնական նյութերով: Դրանց հաջորդել Է Belmond El Encanto հյուրանոցը, որը գտնվում Է ԱՄՆ-ի Սանտա-Բարբարա քաղաքում: Այս հյուրանոցի սենյակների պատուհանները բացվում են Խաղաղ օվկիանոսի եւ քաղաքի կենտրոնի վրա: Առաջին հնգյակում նաեւ հայտնվել Է եւս մեկ ամերիկյան հյուրանոց՝ Bernardus Lodge & Spa-ն՝ Կալիֆոռնիայի նահանգի Քարմել Վելլի գինեգործարանում, եւ Bulgari Hotel London-ը՝ Լոնդոնի Նայթսբրիջ առեւտրական շրջանում: Լավագույնների ցուցակում հայտնվել են նաեւ Բալի կղզում գտնվող Bulgari Resort Bali-ն, Casa Palmero-ն՝ ԱՄՆ-ի Փեբլ Բիչում, The Chedi Andermatt-ը՝ շվեյցարական Անդերմատ գյուղում, COMO The Treasury-ն՝ Ավստրալիայի Պերտում եւ Dorado Beach-ը, A Ritz-Carlton Reserve-ն՝ Պուերտո Ռիկոյում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]