1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թրամփը կես տարով հետաձգեց ավտոմեքենաների եւ դրանց դետալների վրա մաքսատուրքերի սահմանումը

Թրամփը կես տարով հետաձգեց ավտոմեքենաների եւ դրանց դետալների վրա մաքսատուրքերի սահմանումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում Է ընդունել կես տարով հետաձգել ավտոմեքենաների եւ դրանց դետալների վրա մաքսատուրքերի սահմանումը: Միացյալ Նահանգների ղեկավարի համապատասխան կարգադրությունը մայիսի 17-ին տարածել Է Սպիտակ տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


«Ես որոշում ընդունեցի առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցչին հանձնարարել առեւտրական համաձայնագրերի շուրջ բանակցություններ վարել ազգային անվտանգության վատացման սպառնալիքը վերացնելու նպատակով՝ կապված Եվրամիությունից, Ճապոնիայից եւ ցանկացած այլ երկրից, որը առեւտրական բանակցություններում ներկայացուցիչը նպատակահարմար կհամարի, ներմուծվող ավտոմոբիլների եւ ավտոմոբիլների առանձին դետալների հետ, եւ 180 օրվա ընթացքում ինձ հայտնել այդ բանակցությունների ընթացքի մասին»,-նշել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]