Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն

«Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է մարտական հրաձգությամբ 
գումարտակային մարտավարական զորավարժություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի  կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի ներգրավմամբ բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որին հետևել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նախքան զորավարժության մարտական հրաձգության փուլի մեկնարկը ծավալված ուսումնական կետերում միավորումների և զորամասերի հրամանատարների հետ անց են կացվել մի շարք ցուցադրական պարապմունքներ, որոնց ընթացքում բանակի հրամանատարի անմիջական վերահսկողությամբ ներկա հրամկազմը ուսուցանվել է «Նռնականետային դասակի կիրառումը պաշտպանությունում», «Գումարտակի հրամանատարի կողմից կրակային խնդրի կատարումը այն դեպքում, երբ հրամանատարը չի դիտարկում նշանակետ» և մարտավարական զորավարժություններին առնչվող այլ թեմաներով:

Ծավալված ուսումնական կետերում համապատասխան աշխատանքների ավարտից անմիջապես հետո մեկնարկել է հրետանային ու տանկային միջոցներով ուժեղացված գումարտակի մարտավարական զորավարժության եզրափակիչ հատվածը: Չնայած զորախաղերի թեման պաշտպանողական էր, խաղարկվել են նաև հակահարձակողական ու գրոհային տարբեր մարտական իրավիճակներ: Զորավարժությունների ժամանակ կիրառվել են անձնակազմի ղեկավարման ու մարտի վարման նոր մոտեցումներ: Իրականին հնարավորինս մոտ պայմաններում անցկացված զորախաղերի ընթացքում, ինչպես հրետանային ու տանկային ստորաբաժանումները, այնպես էլ հետևակը կարողացել են ներդաշնակ գործողությունների շնորհիվ պատվով կատարել ուսումնամարտական առաջադրանքները և խոցել նախանշված թիրախները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]