Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տավուշում երկու տարվա ընթացքում չի լինելու չօգտագործվող հողատարածք. Մարզպետ

Տավուշում երկու տարվա ընթացքում չի լինելու չօգտագործվող հողատարածք. 
Մարզպետ

ԵՆՈՔԱՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում այս տարի շուրջ 1000 հա լրացուցիչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք է օգտագործում՝ նախորդ տարվա համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարզպետ Հայկ Չոբանյանը իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում վստահեցրեց, որ երկու տարվա ընթացքում չօգտագործվող հողատարածք չի լինելու: 

«Հսկայական հողեր ունենք, որոնք չենք օգտագործում: Հայտարարում եմ, որ երկու տարվա ընթացքում Տավուշում չի լինելու չօգտագործվող հող՝ անկախ նրանից, թե այդ հողն այսօր ինչ կարգավիճակ ունի: Դա իրականացնելու ենք անհատական մեխանիզմներով»,-ասաց Չոբանյանը:

Նա նշեց, որ այսօր արդեն բավականին առաջընթաց կա այդ առումով: Մարզում 2018-ի համեմատ շուրջ 1000 հա լրացուցիչ հողատարածք է օգտագործվում արդեն: Մարզպետը համոզվածություն հայտնեց, որ մինչև տարեվերջ ևս 1000 հա կներգրավեն: 2018-ին ոռոգելի հողատարածքների թիվը եղել է ընդամենը 4500 հա: Ուսումնասիրվել են ոռոգման համակարգի բարելավման հնարավորությունները, որի արդյունքում հաշվարկվել է շուրջ 21.8 մլրդ դրամի ներդրմամբ լրացուցիչ 8035 հա նոր հողատարածքների ոռոգման հնարավորություն: Մարզպետը ոռոգումը համարեց հիմնական ուղղություններից: 

Նա մեծապես կարևորեց գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը:

«Սխալ է այն կարծիքը, թե գյուղացին չի  աշխատում, կամ ալարկոտ է: Պարզապես գյուղատնտեսությունն այսօր շատ ցածր արդյունավետություն ունի, ավելի ցածր, քան աղքատության նպաստը»,-ասաց Չոբանյանն ու շեշտեց՝  պետք է գյուղատնտեսությունը դարձնեն արդյունավետ, ավելի գրավիչ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]