Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տիգրան Խաչատրյանը դեղ արտադրողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

Տիգրան Խաչատրյանը դեղ արտադրողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի խնդիրները («Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա», «Էսկո ֆարմ», «Թի-ֆարմա», «Լիկվոր», «Մեդիկալ Հորիզոն», «Տոնուս-լես», «Թուֆենքչի գրուպ», «Ֆարմատեք»)։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեղ արտադրողները ներկայացրել են միջազգային GMP` պատշաճ արտադրական գործունեության չափանիշներին համապատասխանելու հավաստագրի ստացման հետ կապված խնդիրները։

Ի թիվս ոլորտի այլ խնդրահարույց հարցերի՝ քննարկվել են դեղերի գրանցման, վերագրանցման և դրանց վճարների հետ կապված խնդիրները։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է նախորդ տարվա ընթացքում գրանցված արտադրության և արտահանման ծավալները և դինամիկան, դրանց նպաստող կամ խոչընդոտող պատճառները։

Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև արտահանման և  մարքեթինգի հետ կապված որոշ խնդիրներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «ՀՀ դեղ արտադրողների միությունը» կներկայացնի  խնդիրների և առաջարկությունների ամփոփաթերթ։

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ խնդիրները կդասակարգվեն ըստ կարգավորման առաջնահերթության և ոլորտի ներկայացուցիչները պարբերաբար կտեղեկացվեն դրանց լուծման առաջընթացի վերաբերյալ։

Դեղ արտադրողները շնորհակալություն են հայտնել քննարկման և նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]