1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տոլմայի 9-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի Զվարթնոց տաճարի տարածքում

Տոլմայի 9-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի Զվարթնոց տաճարի 
տարածքում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զվարթնոց տաճարի տարածքում մայիսի 19-ին կանցկացվի Տոլմայի 9-րդ միջազգային փառատոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը; Նրա խոսքով՝ փառատոնն ունի լուրջ քարոզչական նշանակություն և նպատակ է հետապնդում երկիրը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար:

«Ազգային խոհանոցը մեր մշակութային ժառանգությունն է, և մենք շատ ու շատ ներկայանալի խոհանոց ունենք»,-ասաց նա: Մամուլյանը նշեց, որ այս տարի փառատոնին կներկայացվի 35 տաղավար: «Մեզ համար կարևոր է, որ շատ զբոսաշրջիկներ գալիս են մեր երկիր մասնակցելու Տոլմայի փառատոնին»,-ընդգծեց նա:

Բուրյաթիայի խոհարարների ասոցիացիայի նախագահ Երվանդ Կալաչյանի խոսքով՝ նման փառատոն հունիսի 11-ին կանցկացվի նաև Բուրյաթիայում: «Տեսնելով, թե ինչպես է փառատոնը կազմակերպվում Հայաստանում, ես խոսեցի Սեդրակ Մամուլյանի հետ, մեզ մոտ այս փառատոնը ևս անցկացնելու համար: Մեր նպատակն է միավորել տարբեր ազգերի՝ մշակույթի, խոհանոցի միջոցով»,-նշեց նա՝ մաղթելով բոլորին հաջողություն:

Տոլմայի փառատոնին կմասնակցեն Հայաստանում գործող մի շարք ռեստորաններ, անհատներ, հասարակական կազմակերպություններ և այլ հանրային սննդի կետեր: Փառատոնը կուղղորդվի ազգային երգ ու պարով: Այս տարի ավանդական մասնակիցների հետ մեկտեղ փառատոնին կմասնակցեն Հայկական եվ  Գերմանական Կարմիր խաչերի բարեկամության թիմի  ներկայացուցիչները: Տոլմա եփելու վարպետությունը կցուցադրեն նաև զինվորական խոհարարները Տոլմայի փառատոնը հիմնադրվել և առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության» կողմից։ Փառատոնի նպատակն է ապահովել հայկական ավանդական ուտեստի՝ տոլմայի ժողովրդականացումն ու հայկական մշակույթի՝ հայկական խոհանոցի ոչ նյութական արժեքների ամրապնդումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]