Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրամիությունը մեկ տարով երկարացրեց Սիրիայի իշխանությունների դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիությունը մեկ տարով երկարացրեց Սիրիայի իշխանությունների դեմ սահմանված պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը (ԵՄ) մեկ տարով երկարացրել Է Սիրիայի իշխանությունների նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մայիսի 17-ին Եվրամիության խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ: «2019 թվականի մայիսի 17-ին Խորհուրդը սիրիական վարչակարգի դեմ ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները երկարացրեց մինչեւ 2020 թվականի հունիսի 1-ը»,- ասված Է փաստաթղթում:

Հինգ մարդ հանվել Է սեւ ցուցակից նրանց մահվան պատճառով: «Այժմ ցուցակը ներառում Է 270 մարդու եւ 70 ընկերություն, որոնց նկատմամբ գործում Է ակտիվների սառեցումը եւ ուղեւորությունների արգելքը»,- ասված Է հայտարարության մեջ: Սիրիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների փաթեթը, որոնք հետեւողականորեն ուժեղացվել են 2011-ից մինչեւ 2014 թականը, ամենանշանակալիցներից մեկն Է Միության պատմության մեջ: Այն արգելում Է եվրոպական գործարարության գործնականում բոլոր շփումները Սիրիայի հետ, հատկապես նավթի եւ նավթամթերքների առեւտրի ոլորտում: Բացի դրանից, պատժամիջոցներ են սահմանված Միրիայի ղեկավարության դեմ (ընդարձակ սեւ ցուցակում ներառված են, մասնավորապես, նախագահ Բաշար Ասադը, նրա ընտանիքի անդամները), դրանք նաեւ դրսեւորվում են ֆինանսական գործառնությունների լիակատար արգելափակմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]