Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գեորգի Ավետիսյանը կարևորել է սննդամթերքի անվտանգության ոլորտում կոռուպցիոն երևույթները բացառելու հարցում հասարակական սեկտորի աջակցությունը

Գեորգի Ավետիսյանը կարևորել է սննդամթերքի անվտանգության ոլորտում կոռուպցիոն 
երևույթները բացառելու հարցում հասարակական սեկտորի աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վերահաստատել է հնարավորինս բաց ու թափանցիկ աշխատելու իր դիրքորոշումը և առաջարկել խորհրդի անդամներին քննարկել կոռուպցիայի դեմ պայքարին միտված համագործակցելու հնարավորությունները: «Իմ պաշտոնավարման ամբողջ ընթացքում կառույցի բոլոր ստորաբաժանումների, մարզային կենտրոնների աշխատակիցների հետ պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ, խորհրդակցություններ, որոնց շրջանակներում խոսվել է այս արատավոր երևույթի և այն բացառելու մասին: Կարծում եմ, որ այս հարցում հասարակական սեկտորի աջակցությունն առավել քան կարևոր է»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:

Հասարակական խորհրդի անդամները ողջունել են նախաձեռնությունը, նշել, որ պատրաստակամ են աջակցելու  այդ կարևորագույն խնդրի լուծման հարցում: Խոսվել է այն մասին, որ նախ անհրաժեշտ է հստակեցնել մոտեցումներն ու չափորոշիչները, ինչը կոռուպցիոն ռիսկի նվազեցման գործուն քայլ կլինի, ինչպես նաև կազմակերպել կանխարգելիչ միջոցառումներ: Գործունեության թափանցիկության ապահովման տեսակետից հնարավոր է համարվել որևէ հեռուստանընկերության եթերում ներկայանալ կլոր սեղանի կամ այլ ձևաչափով՝ խնդրահարույց հարցերը հանրայնորեն քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով: Աշխատավարձի բարձրացումը որպես կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի միջոց խորհրդի անդամերի մեծամասնությունն անընդունելի է համարել՝ նշելով, որ աշխատավարձի չափը երբևէ մարդուն ետ չի պահել կաշառք վերցնելու գայթակղությունից:

Համաձայն պայմանավորվածության՝ խորհրդի անդամները կներկայացնեն առաջադրված խնդրի կարգավորմանն ուղղված գրավոր առաջարկներ, որոնք կամփոփվեն և կքննարկվեն հաջորդ նիստում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]