Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հունիս

«Գյումրի» բժշկական կենտրոնում բացվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի «էքսպերտ» ախտորոշիչ կենտրոն

«Գյումրի» բժշկական կենտրոնում բացվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի 
«էքսպերտ» ախտորոշիչ կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրի» բժշկական կենտրոնում բացվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) «էքսպերտ» ախտորոշիչ կենտրոն, որին մասնակցել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ինչպես  «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, ներկաների թվում եղել են նաև Ազգային ժողովի պատգամավորներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ։

Ախտորոշիչ կենտրոնի ժամանակակից սարքավորումները Շիրակի մարզի և հարակիչ տարածաշրջանների քաղաքացիներին հնարավորություն կտան որակյալ հետազոտություն անցնել ժամանակին։

Նախարարը նշել է, որ առողջապահության նախարարությունն իր կողմից կաջակցի կենտրոնին ծառայությունը զարգացնելու գործում, ինչպես նաև ողջունել է ռուս գործընկերներին՝ Հայաստանում նման ներդրում անելու համար։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ