Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Տավուշում կգործարկվի խոզապուխտի արտադրություն

Տավուշում կգործարկվի խոզապուխտի արտադրություն

ԵՆՈՔԱՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Նավուր գյուղում առաջիկա մեկ ամսում կգործարկվի խոզապուխտի արտադրության գործարան: Այն հնարավորություն կտա շրջակայքի գյուղացիական տնտեսություններին ավելացնել իրենց արտադրական հնարավորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում հայտնեց մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Առաջիկա 1 ամսվա մեջ գործարկվելու է մսի վերամշակման՝ խոզապուխտի գործարան: Արդեն իրականացվում են սարքավորումների տեղադրման աշխատանքները: Այս փուլում մեծ արտադրամաս չի լինելու, ապահովվելու է շուրջ 50 հոգու զբաղվածություն»,-ասաց մարզպետը:

Այն լինելու է մթերման կետ, այսինքն` մեծ հնարավորություն կլինի շրջակայքի համայնքների գյուղացիական տնտեսությունների համար, ովքեր շուկայական գներով կմթերեն մսաթերքը: Մարզպետը նկատեց, որ գործարանը հնարավորություն կտա մեծացնել շրջակա համայնքների գյուղացիական տնտեսությունների՝ խոզաբուծության արտադրական հնարավորությունները: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ