Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ռուսաստանը կմնա ԵԽԽՎ-ում. Գերմանիայի ԱԳ նախարար

Ռուսաստանը կմնա ԵԽԽՎ-ում. Գերմանիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը հայտարարել Է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նստաշրջանի շրջանակներում համաձայնություն Է ձեռք բերվել, որ Ռուսաստանը մնա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ): Նախարարի խոսքը մայիսի 17-ին մեջբերում Է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լավ Է, որ մենք համաձայնության հասանք, որ Ռուսաստանը պետք Է մնա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում. այդ թվում, որպեսզի միլիոնավոր ռուսաստանցիներ կարողանան պաշտպանության հասնել Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում»,- նշել Է Մաասը: Նախարարը նաեւ հայտնել Է, որ հանդիպում Է անցկացրել Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նստաշրջանի հարթակներում: «Ըստ որում խոսվել Է նաեւ Ուկրանիայի մասին, որտեղ մեզ անհարժեշտ Է Ռուսաստանի կառուցողական ավանդը, եւ Իրանի մասին»,- նշել Է նա: «Մենք ցանկանում ենք պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը»,- ընդգծել Է Մաասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]