Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արցախում կայացել է գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման հանձնաժողովի անդրանիկ նիստը

Արցախում կայացել է գյուղատնտեսական համատարած հաշվառման 
նախապատրաստման և անցկացման հանձնաժողովի անդրանիկ նիստը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 17-ին հրավիրել է ԱՀ-ում 2020 թ․-ին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  Գրիգորի Մարտիրոսյանը համառոտ ներկայացրել է նմանօրինակ հաշվառման կարևորությունը՝ վկայակոչելով նաև միջազգային փորձը, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան խորհրդատվական առաջարկությունը՝ տասը տարին մեկ անգամ իրականացնելու այսպիսի միջոցառում։ Պետական նախարարը ներկաներին հիշեցրել է, որ Արցախում այս ծրագիրն իրականացվում է առաջին անգամ, ինչը լրացուցիչ կազմակերպվածության և պատասխանատվության անհրաժեշտություն է առաջացնում։

Այնուհետև Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ այս տարի հաշվառման փորձարկային տարբերակն իրականացվելու է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Ասկերան համայնքներում և Մարտունու շրջանի Հերհեր համայնքում, իսկ արդեն 2020 թ․-ին՝ ամբողջ Արցախում։ Պետնախարարը հանձնարարել է ներկաներին, ի մասնավորի՝ Ստեփանակերտի քաղաքապետին և շրջանների վարչակազմերի ղեկավարներին, որ տեղերում առավելագույնս աջակցեն հաշվառումն իրականացնող պետական մարմնին՝ ազգային վիճակագրական ծառայությանը։

Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանն իր հերթին՝ որպես նիստի զեկուցող, ներկայացրել է գյուղատնտեսական համատարած հաշվառման անհրաժեշտությունը, էությունը, վիճակագրական բնույթը և կազմակերպչական հարցերը։ Ներկայացնելով նաև ծրագրային ծախսերի նախահաշիվը՝ Մանուշ Մինասյանը նշել է, որ բյուջեն կազմվել է առավելագույնս խնայողաբար՝ դուրս թողնելով այն ծախսերը, որոնց կրճատումն էականորեն չի ազդի վերջնարդյունքի վրա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]